Նորարարական տուրիզմի զարգացում

Նորարարական զբոսաշրջության մասին

«ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմ Հայաստանի համար» ծրագիրը «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի մի մասն է, որը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից՝ «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի ներքո: 

 

Ծրագիրը մեկնարկել է 2019 թվականի նոյեմբերին և կշարունակվի մինչև 2024 թվականի ապրիլը։ ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմ Հայաստանի համար» բաղադրիչի ուշադրության կենտրոնում զբոսաշրջության ոլորտում ընդլայնված առաջարկների մշակումն է՝ հատկապես հյուսիսային շրջանների համար, ինչը կհանգեցնի հուսալի աշխատատեղերի ստեղծման, կայուն բիզնես գործունեության և պատասխանատու զբոսաշրջության վրա դրական ազդեցության։ Նախատեսվում է համաֆինանսավորված դրամաշնորհային երեք սխեմաների մշակում և իրագործում՝ ուշադրության կիզակետում պահելով զբոսաշրջային ձեռնարկությունները: Ավելին, այն ներառում է նաև Զբոսաշրջության պետական կոմիտեի կարողությունների հզորացում, այդ թվում՝ տվյալների վրա հիմնված զբոսաշրջության մարքեթինգային գործունեությանն աջակցության տրամադրում։

Նորություններ

Մոտիվացիոն պատմություններ

Տեսնել բոլորը

motivation

Լոռու մարզը հավակնում է դառնալ նոր «Երևանից դուրս»: Դսեղ գյուղի հին դպրոցի հանրակացարանը շուտով կվերածվի արկածային զբոսաշրջության կենտրոնի ...

Հայտարարություններ

EU4
ARMGERM