Նոր պարանայգի Լոռու մարզում

25.08.2023

Օգոստոսի 25-ին Լոռու մարզի Վահագնաձոր գյուղում գտնվող «Գուգարք անտառային ճամբարում» բացվել է նոր ու ժամանակակից կահավորված պարանայգի, որին աջակցել է ITTD ծրագիրը։

 

Այսուհետ ինչպես երեխաները, այնպես էլ նրանց ծնողներն ու ճամբարի մյուս հյուրերը հնարավորություն ունեն պարանայգու օգնությամբ հաղթահարել  իրենց վախերը, բարելավել իրենց կոորդինացիան և կենտրոնանալու հմտությունը՝ համատեղելով արկածային տուրիզմը հետաքրքիր ժամանցի հետ:

 

Պարանայգին նախատեսված է 120 սմ-ից բարձր հասակ ունեցող արկածախնդիրների համար։ Պարանայգին լիովին անվտանգ է, քանի որ անցել է բոլոր անվտանգության նորմերը։

 

«Գուգարք անտառային ճամբարի» նախագծի ղեկավար Լիլիթ Խանամիրյանը նշում է. «Երեխաներն անընդհատ նոր հետաքրքրություն են ուզում։ Այդ իսկ պատճառով, այսօրվա երեխաների կարիքները բավարարելու համար որոշեցինք նորացնել ճամբարը՝ կառուցելով ժամանակակից պարանայգի»։

 

ITTD ծրագրի զբոսաշրջության բաղադրիչի ղեկավար Սեբաստիան Ֆալքը նշում է․ «Գուգարքը շատ մեծ մրցույթ է անցել դրամաշնորհի դիմելիս։ Այսօր ավելի քան համոզվեցինք, որ ճիշտ ընտրություն ենք կատարել։ Արդյունքն ավելի քան գոհացուցիչ է»։

 

Միջոցառման ավարտին պարոն Ֆալքը, «Գուգարք անտառային ճամբարի» համահիմնադիր Վահե Խանամիրյանը, ինչպես նաև մի շարք երեխաներ հաջողությամբ փորձարկել են նորակառույց պարանայգին: