Հասանելի Հայաստան
Մեկնարկել է Հայաստանում առաջին հասանելի արահետի շինարարությունը։
Նոր Ձայն՝ Կինոյի Տան Դահլիճում
Երեւանի Կինոյի տան դահլիճն այսուհետ համալրված է ձայնային ժամանակակից սարքավորումներով, ինչը թույլ կտա այստեղ առավել որակյալ ցուցադրություններ կազմակերպել, անցկացնել բազմաթիվ միջոցառումներ: Կինոյի տան տեխնիկական համալրումն իրականացվել է ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» (ITTD) նախագծի շրջանակում՝ «Գյոթե ինստիտուտ»-ի համաֆինանսավորմամբ:
Destination Armenia շնորհանդես
Մայիսի 20-ին տեղի ունեցավ Destination Armenia բրենդի շնորհանդեսը, որին ներկա էին մի շարք հյուրեր։
«Origins» ամսագրի մեկնարկը
Հայկական գինու ու խոհանոցի մասին պատմող «Origins» առցանց ամսագիրը ոչ միայն կբարձրացնի Հայաստանի ճանաչելիությունը գաստրոնոմիկ զբոսաշրջության տեսանկյունից, այլեւ աշխարհին կներկայացնի հայկական մրցակցային ու որակյալ գինին: Ամսագիրը ստեղծվել է ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» (ITTD) ու «Մասնավոր հատվածի զարգացում եւ մասնագիտական կրթություն եւ ուսուցում Հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈւ) ծրագրերի աջակցությամբ:
TÜV սերտիֆիկացում
ITTD ծրագիրը, «Մենեջմենթ Միքս» խորհրդատվական ընկերության հետ համագործակցությամբ, հաջողությամբ իրականացրել է զբոսաշրջության ոլորտում անվտանգության չափանիշների ապահովման սերտիֆիկացման նախագիծ: Նախագծի շրջանակներում 5 զբոսաշրջային ընկերություն, որոնք գործում են արկածային և ակտիվ տուրիզմի ոլորտում, վերապատրաստվել և ստացել է միջազգայնորեն ճանաչված TÜV վկայական, որը խորհրդանշում է իրենց զբոսաշրջային առաջարկի անվտանգությունն ու որակը։
Անգլերեն Դասընթացներ Զբոսաշրջության Ոլորտի Համար
Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը հայտարարում է անգլերենի դասընթացներ Հայաստանի երեք մարզերի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների համար։ Դասընթացները կազմակերպվում են ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար (ITTD)» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից։ Ծրագրի պաշտոնական մեկնարկը տրվեց նոյեմբերի 26-ին ITTD-ի Դիլիջանում գտնվող հյուսիսային գրասենյակի այգում։
Զբոսաշրջության ինովացիոն ակադեմիա․ ծրագրերի ներկայացում
Զբոսաշրջության ինովացիոն ակադեմիայի ինկուբացիոն ծրագիրն այժմ ավարտված է: Ավելի քան 40 մասնակից հաջողությամբ ավարտել է եռամսյա ծրագիրը և անկախ ժյուրիին ներկայացրել իր նորարարական նախագիծը՝ պատրաստ մուտք գործելու հայկական շուկա։
Creative Incubator ARTBOX - մեկնարկային միջոցառում
Մեկնարկեց Creative Incubator Artbox նախագիծը, որն իրականացվում է Creative Armenia-ի հետ համատեղ։ Նախագիծը հնարավորություն կտա արվեստագետներին ձեռք բերել մասնագիտական խորհրդատվություն, ֆինանսական աջակցություն, բիզնեսի պլանավորման, կատարման և շուկայավարման հմտություններ:
DRV մամուլի ասուլիս
2021 թվականի սեպտեմբերի 1-ին Հայաստանի Կառավարության մամուլի ակումբում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որին ներկայացվեցին DRV Destination Forum-ի հիմնական հեռանկարները:
Բարձրությունը Շիրակ
«ԿԱԶԱ» հիմնադրամի հրավերով մեր թիմն այցելել էր Գյումրի։ Այցի նպատակն էր հիմնադրամի կողմից մշակված «Բարձրությունը Շիրակ» նախագծի շրջանակներում մասնակցել մի զարմանահրաշ քվեսթի ու յուրովի բացահայտել քաղաքը, ընկղմվել նրա պատմության մեջ, բացահայտել գաղտնիքներ ու զգալ հին քաղաքի շունչը։