էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել ITTD-ի ղեկավար կոմիտեի երրորդ նիստը

05.05.2023

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանի համար» ծրագրի ղեկավար կոմիտեի երրորդ նիստը, որին մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության, Գերմանիայի դեսպանության, GIZ Հայաստանի, ՀՀ էկոնոմիկայի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների, Գիտության կոմիտեի և ՀՀ զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչները։

 

Քննարկվել և ներկայացվել են ծրագրի մի շարք թեմաներ, այդ թվում՝ ռազմավարական ուղղվածությունը, առանցքային համագործակցությունը, ծրագրի հետագա քայլերը, ինչպես նաև հիմնական ձեռքբերումները, հաջողությունները և դրական ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա։

 

EU4Business «Նորարարական զբոսաշրջության և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից և իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից: Այն նպատակաուղղված է Հայաստանի հյուսիսային մարզերում (Շիրակ, Տավուշ և Լոռի) նորարարական և դիվերսիֆիկացված զբոսաշրջային ձեռնարկությունների և ծրագրերի ստեղծմանը, Հայաստանի տեխնոլոգիական և նորարարական էկոհամակարգերի խթանմանը և հետագա զարգացմանը: