Հասանելի Հայաստան
Մեկնարկել է Հայաստանում առաջին հասանելի արահետի շինարարությունը։
Նախարար Սվենյա Շուլցեն այցելել է SAP Startup Factory
Հուլիսի 1-ին Հայաստան կատարած իր երկօրյա այցի շրջանակում ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարար Սվենյա Շուլցեն և իր գլխավորած պատվիրակությունն այցելել են SAP Startup Factory By Bana։
«Երիտասարդ Նորարարներ – Ապագա Առաջնորդներ» Հեքըթոն
Հունիսի 4-ին տեղի ունեցավ «Երիտասարդ Նորարարներ – Ապագա Առաջնորդներ» Հեքըթոնի փիչինգի փուլը, որին մասնակցում էին խմբեր Հայաստանի տարբեր մարզերից։
Հեքըթոնը կազմակերպված է ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի կողմից՝ GITC - Information Technologies Center-ի հետ համագործակցությամբ։
Ներկայացված ծրագրերն այնքան հաջողված էին, որ 1-ին և 3-րդ տեղերում հավասար միավորներ ստացան ոչ թե 1 այլ միանգամից 3 թիմ։
Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին։
Նոր Ձայն՝ Կինոյի Տան Դահլիճում
Երեւանի Կինոյի տան դահլիճն այսուհետ համալրված է ձայնային ժամանակակից սարքավորումներով, ինչը թույլ կտա այստեղ առավել որակյալ ցուցադրություններ կազմակերպել, անցկացնել բազմաթիվ միջոցառումներ: Կինոյի տան տեխնիկական համալրումն իրականացվել է ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» (ITTD) նախագծի շրջանակում՝ «Գյոթե ինստիտուտ»-ի համաֆինանսավորմամբ:
Destination Armenia շնորհանդես
Մայիսի 20-ին տեղի ունեցավ Destination Armenia բրենդի շնորհանդեսը, որին ներկա էին մի շարք հյուրեր։
Այցելություն Թումո
GIZ-ի տարածաշրջանային գրասենյակի, ինչպես նաև EU4B ITTD ծրագրի ներկայացուցիչներն հյուրընկալվեցին Թումո և Թումո Լեբս ծրագրին: Այցի ընթացքում նրանք հնարավորություն ունեցան ծանոթանալու կրթական ծրագրերին` ստեղծված ինչպես պատանիների, այդպես էլ մեծահասակների համար:
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել մեր գործընկերոջը տպավորիչ շրջայցի համար:
«Origins» ամսագրի մեկնարկը
Հայկական գինու ու խոհանոցի մասին պատմող «Origins» առցանց ամսագիրը ոչ միայն կբարձրացնի Հայաստանի ճանաչելիությունը գաստրոնոմիկ զբոսաշրջության տեսանկյունից, այլեւ աշխարհին կներկայացնի հայկական մրցակցային ու որակյալ գինին: Ամսագիրը ստեղծվել է ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» (ITTD) ու «Մասնավոր հատվածի զարգացում եւ մասնագիտական կրթություն եւ ուսուցում Հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈւ) ծրագրերի աջակցությամբ:
Սերտիֆիկատների հանձնում
Եվրոպական Միության աջակցությամբ՝ GIZ-ի կողմից իրականացվող 8-շաբաթյա ինտենսիվ վերապատրաստման դասընթացը՝ Հայաստանում առաջատար ստարտափ ինկուբատորների և աքսելերատորների դասընթացավարների համար, առաջինն էր իր տեսակի մեջ:
Դասընթացը ներառել է «Ձեռնարկատիրական տաղանդների սերունդ», «Բիզնես գաղափարների վավերացում» և «Ինկուբատոր կազմակերպությունների կառավարում» թեմաները:
TÜV սերտիֆիկացում
ITTD ծրագիրը, «Մենեջմենթ Միքս» խորհրդատվական ընկերության հետ համագործակցությամբ, հաջողությամբ իրականացրել է զբոսաշրջության ոլորտում անվտանգության չափանիշների ապահովման սերտիֆիկացման նախագիծ: Նախագծի շրջանակներում 5 զբոսաշրջային ընկերություն, որոնք գործում են արկածային և ակտիվ տուրիզմի ոլորտում, վերապատրաստվել և ստացել է միջազգայնորեն ճանաչված TÜV վկայական, որը խորհրդանշում է իրենց զբոսաշրջային առաջարկի անվտանգությունն ու որակը։
Անգլերեն Դասընթացներ Զբոսաշրջության Ոլորտի Համար
Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը հայտարարում է անգլերենի դասընթացներ Հայաստանի երեք մարզերի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների համար։ Դասընթացները կազմակերպվում են ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար (ITTD)» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից։ Ծրագրի պաշտոնական մեկնարկը տրվեց նոյեմբերի 26-ին ITTD-ի Դիլիջանում գտնվող հյուսիսային գրասենյակի այգում։
Զբոսաշրջության ինովացիոն ակադեմիա․ ծրագրերի ներկայացում
Զբոսաշրջության ինովացիոն ակադեմիայի ինկուբացիոն ծրագիրն այժմ ավարտված է: Ավելի քան 40 մասնակից հաջողությամբ ավարտել է եռամսյա ծրագիրը և անկախ ժյուրիին ներկայացրել իր նորարարական նախագիծը՝ պատրաստ մուտք գործելու հայկական շուկա։
Neuromarketing or All-seeing Eyeglasses
ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության աջակցությամբ հայկական Նեյրոհաբ ընկերությունը այսուհետ հնարավորություն ունի ընդլայնել իր մատուցած ծառայությունները նեյրոմարքեթինգի ոլորտում՝ EyeTracker սարքի օգնությամբ։
Creative Incubator ARTBOX - մեկնարկային միջոցառում
Մեկնարկեց Creative Incubator Artbox նախագիծը, որն իրականացվում է Creative Armenia-ի հետ համատեղ։ Նախագիծը հնարավորություն կտա արվեստագետներին ձեռք բերել մասնագիտական խորհրդատվություն, ֆինանսական աջակցություն, բիզնեսի պլանավորման, կատարման և շուկայավարման հմտություններ:
DRV մամուլի ասուլիս
2021 թվականի սեպտեմբերի 1-ին Հայաստանի Կառավարության մամուլի ակումբում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որին ներկայացվեցին DRV Destination Forum-ի հիմնական հեռանկարները:
Բարձրությունը Շիրակ
«ԿԱԶԱ» հիմնադրամի հրավերով մեր թիմն այցելել էր Գյումրի։ Այցի նպատակն էր հիմնադրամի կողմից մշակված «Բարձրությունը Շիրակ» նախագծի շրջանակներում մասնակցել մի զարմանահրաշ քվեսթի ու յուրովի բացահայտել քաղաքը, ընկղմվել նրա պատմության մեջ, բացահայտել գաղտնիքներ ու զգալ հին քաղաքի շունչը։