ՄԵՐ ՄԱՍԻՆ

Հարգելի՛ այցելու,

Ողջունում ենք Ձեզ ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի պաշտոնական կայքէջում։

 

Այստեղ դուք կգտնեք բոլոր այն հնարավորություններն ու նախաձեռնությունները, որ մեր ծրագիրն առաջարկելու է Հայաստանում իր գործունեության ընթացքում (2019 թ․ նոյ․-2024 թ․ ապրիլ)՝ նպատակադրելով Հայաստանի հյուսիսային մարզերում նորարարական և դիվերսիֆիկացված զբոսաշրջային ձեռնարկումների ու ծրագրերի ստեղծումը, Հայաստանի տեխնոլոգիական և նորարարական էկոհամակարգերի խթանումն ու հետագա զարգացումը։ Մենք աշխատելու ենք մասնավոր հատվածի մեր գործընկերների, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ սերտ համագործակցությամբ։

 

Եթե դուք բիզնես օպերատոր եք, մտածում եք զբոսաշրջության կամ տեխնոլոգիայի ոլորտներում նորաստեղծ ձեռնարկություն ստեղծելու մասին, կամ պարզապես զբոսաշրջության և տեխնոլոգիայի թեմաներով հետաքրքրվող էնտուզիաստ եք, մենք ձեզ խրախուսում ենք ուշադիր ծանոթանալ մեր նախաձեռնություններին, դիմել և օգտվել դրամաշնորհային ծրագրերից՝ նախատեսված զբոսաշրջության և տեխնոլոգիական ձեռնարկությունների համար, մասնակցեք մեր միջոցառումներին`ձեր գիտելիքներն ու կարողությունները զարգացնելու և նոր գործնական կապեր ստեղծելու համար:



Շնորհակալություն

Մաղթում ենք ձեզ հաջողություն

Վիլհելմ Հուգո

Ծրագրի ղեկավար

ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիր

Slide 1

«ԵՄ-ն` բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիր 

 

Ամփոփ նկարագիր.  «ԵՄ-ն` բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը  մեկնարկել է 2019 թ. նոյեմբերին և շարունակվելու է մինչև 2024թ. ապրիլը: Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության (ԳՄՀԸ) կողմից՝ «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» բազմաբաղադրիչ ծրագրի ներքո: Ծրագիրը Եվրոպական Միության ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության (www.eu4business.eu) մասն է:

 

Ծրագրի ընդհանուր նպատակն է ապահովել միասնական, հավասարաչափ և համապարփակ աճ՝ խթանելով զբոսաշրջությունը և նորարարությունը: Դա հնարավոր կլինի իրագործել․

ա) Հայաստանի հյուսիսային շրջաններում նորարարական, փոխակերպումներ առաջ բերող զբոսաշրջային ձեռնարկությունների հիմնման,

բ) բարձր տեխնոլոգիաների  և նորարարության բնագավառում գործող ձեռնարկություններին աջակցության տրամադրման,

գ) բարձր տեխնոլոգիաների ոլորտում հետազոտություններ իրականացնող գիտնականների միջև, միջազգային մակարդակում փորձի փոխանակման, ինչպես նաև

դ) ուսանողների և բնակչության լայն շրջանում ձեռնարկատիրական մշակույթի զարգացմանը նպաստող ցանցերի ձևավորման միջոցով:

 

Միջոցառումների համառոտ նկարագրություն. «ԵՄ-ն` բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի ուշադրության կիզակետում է երկու հիմնական ուղղություն (բաղադրիչ). նորարարական զբոսաշրջության և սթարթափերի, ինչպես նաև արդեն իսկ գործող, ներդրումային տեսանկյունից հեռանկարային նորարարական ձեռնարկությունների զարգացումը: Կիրառվող մեթոդների շարքում են դրամաշնորհային մրցույթները, փորձագետների կողմից տրամադրվող տեխնիկական աջակցությունը, համայնքի և շահառուների մասնակցության ապահովումը և ձեռնարկատիրական էկոհամակարգի զարգացումը:

 

Առաջին բաղադրիչ. «ԵՄ-ն` բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմ Հայաստանի համար» բաղադրիչի ուշադրության կենտրոնում զբոսաշրջության ոլորտում ընդլայնված առաջարկների մշակումն է՝ հատկապես հյուսիսային շրջանների համար, ինչը կհանգեցնի հուսալի աշխատատեղերի ստեղծման, կայուն բիզնես գործունեության և պատասխանատու զբոսաշրջության դրական ազդեցության: Նախատեսվում է ֆինանսական/ դրամաշնորհային երեք սխեմաների մշակում և իրագործում՝ ուշադրության կիզակետում պահելով զբոսաշրջային ձեռնարկությունները: Ավելին, այն ներառում է Զբոսաշրջության պետական կոմիտեի հզորացում, այդ թվում նաև աջակցության տրամադրում՝ միտված տվյալների վրա հիմնված զբոսաշրջային մարքեթինգային գործունեությանը:

 

Երկրորդ բաղադրիչ. «ԵՄ-ն` բիզնեսի համար» նախաձեռնության «Տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» բաղադրիչի ուշադրության կիզակետում է նաև փոխակերպող ՓՄՁ-ների ստեղծումը  և զարգացումը՝ նպատակ հետապնդելով  հնարավորություններ ստեղծել տնտեսական աճի դիվերսիֆիկացման համար: Ծրագիրը կաջակցի նաև ձեռնարկատիրական էկոհամակարգերին ու տեխնոլոգիական ուղղվածության ձեռնարկություններին՝ դրամաշնորհային սխեմաների, ինչպես նաև գիտական, կրթական և գործարար ոլորտների միջև համագործակցության միջոցով՝ ընդգրկելով նորարական գաղափարներով օժտված ուսանողներին ու նպատակ հետապնդելով ընդլայնել մասնակցությունը Հորիզոն 2020 դրամաշնորհային մրցույթներում:

 

Տևողություն.            01/11/2019 – 31/04/2024 

Ծրագրի ընդհանուր բյուջե. 14,950,000  եվրո

ԵՄ ներդրումը:      13,500,000 եվրո

Վայրը. Հայաստան, ուշադրության կիզակետում են հյուսիսային մարզերը

 

Իրականացնող գործընկեր. Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)