Տեխնոլոգիական նորարարություններ և զարգացում

Տեխնոլոգիական զարգացման մասին

ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ենթածրագիրը ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի մի բաղադրիչն է, որը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի ներքո:

 

Ծրագիրը մեկնարկել է 2019 թ․ նոյեմբերին և իրականացվելու է մինչև 2024 թ․ ապրիլ։ ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի առանցքը տեխնոլոգիական ոլորտի ՓՄՁ-ների վերափոխումն ու զարգացումն է՝ դիվերսիֆիկացված տնտեսական աճի հնարավորություն ընձեռելու նպատակով։ Այդ առումով ծրագիրն աջակցում է գործարարության էկոհամակարգին, տեխնոլոգիական ոլորտի ստարտափերին, որն իրականացվում է դրամաշնորհների տրամադրման, ինչպես նաև գիտության, կրթության և բիզնեսի ոլորտների հետ նորարարական գործընկերությունների ձևավորման միջոցով, այդ թվում տրամադրվում է աջակցություն՝  Հորիզոն 2020/Հորիզոն Եվրոպա դրամաշնորհներին ավելի մեծ մասնակցություն ցուցաբերելու ուղղությամբ։

Նորություններ

Մոտիվացիոն պատմություններ

Տեսնել բոլորը

motivation

Ինչպե՞ս ճանաչել մարդու գլխուղեղի առանձնահատկություններն ու ստեղծել ապագայի պրոդուկտներ, ինչպե՞ս է հնարավոր ազդել հաճախորդների վրա, ստեղծել պահանջարկ, հետազոտել ու ստեղծել այնպիսի գովազդներ կամ պրոդուկտներ, որոնք անկասկած կգրավեն սպառողի ուշադրությունը ...

Փաստեր և թվեր

EU4
ARMGERM