Idea Seed Stage Grant-ի (ISSG) դրամաշնորհի հաղթողները

10.11.2022

Մենք խոստացել էինք ձեզ ներկայացնել Idea Seed Stage Grant-ի (ISSG) դրամաշնորհի հաղթողներից յուրաքանչյուրին, և ահա մեր առաջին հաղթողը՝ Bliink-ը: Նաիրի Բաղդասարյանը, Արթուր Հովհաննիսյանը և Արտաշես Բաղդասարյանը ստեղծել են Bliink-ը՝ հավելված, որը նպաստում է համակարգչի առջև երկարատև աշխատանքի հետևանքով առաջացած առողջական խնդիրների նվազեցմանը:
???? Արդեն հայտնի են մեր թվային ժամանակների տհաճ հետևանքները՝ գլխացավ, աչքերի չորություն, անքնություն, կլորացված ուսեր, պարանոցի ցավ և այլն։ Այնուամենայնիվ, մեր ամենօրյա վարքագծի փոքր փոփոխությունը կարող է նվազեցնել վերը նշված բարդությունների վտանգը, և Bliink-ը պատրաստ է մեզ օգնելու: Համակարգչային հավելվածը, որը չի հավաքում անձնական տվյալներ և կարող է աշխատել օֆլայն, կհոգա մեր մասին, մինչ մենք աշխատում ենք առցանց: Վեբտեսախցիկի օգնությամբ Bliink-ը պարբերաբար ստուգում է մեր թարթման արագությունը, հեռավորությունը էկրանից և նստած դիրքը:
????Օգտագործեք Bliink-ը և եղեք ավելի առողջ: