Armenia Startup Academy-ի Traction ծրագրի դեմո օր

26.01.2023

Հայաստան ստարտափ ակադեմիան անցկացրել է «Դեմո օր»՝ ներկայացնելու իր «Traction» ծրագրի երրորդ շրջափուլի 8 ստարտափ շրջանավարտին:

14-շաբաթյա մենտորության ծրագիրը, որը միտված է օգնելու պրոդուկտ ունեցող եւ արդեն իսկ արդյունքներ գրանցած ստարտափներին արագացնել իրենց աճը եւ ներդրումներ ներգրավել, մեկնարկել է 2022 թվականի հոկտեմբերին:

Ծրագրի ընթացքում 8 ստարտափ աշխատել է աճի հաքինգի, վաճառքի եւ ներդրումների ներգրավման ռազմավարությունների մշակման վրա: Նրանք առաջնորդություն եւ մենտորություն են ստացել փորձառու մասնագետներից, այդ թվում՝ «Azarian Growth Agency»-ի գործադիր տնօրեն՝ Համլետ Ազարյանից, ով հարուստ փորձ ունի խորհրդատվական բիզնեսների, մասնավորապես՝ վենչուրային հովանավորվող ստարտափների կողմից, եւ «Engage.guru»-ի հիմնադիր եւ էլեկտրոնային փոստի միջոցով մարքեթինգի եւ առաքման խորհրդատու՝ Ալեք Բեգլարյանից, ով թվային մարքեթինգի, բրենդինգի եւ հաճախորդային փորձի գծով փորձագետ է` ավելի քան 15 տարվա աշխատանքային փորձով:

Ծրագրերի ընթացքում մենտորները սերտորեն համագործակցում էին ընկերությունների հետ՝ ռազմավարական խորհրդատվություն տրամադրելու, անհատական աճի շարժիչներ ստեղծելու եւ բիզնեսում հաջողության հասնելու համար:

Կրթական տեխնոլոգիաների (Edtech), առողջապահական տեխնոլոգիաների (Healthtech), արհեստական բանականության (AI) եւ զվարճալիքային ոլորտները ներկայացնող ութ ստարտափ ընկերություն ծրագրի ընթացքում հասել է չափելի արդյունքների:

Ծրագիրն իրականացվում է «Քաթըլիսթ» հիմնադրամի կողմից՝ ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ։ Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր Վիվա-ՄՏՍ -ը միացել է նախաձեռնությանը որպես կորպորատիվ գործընկեր եւ աջակից։