Խթանելով երկխոսությունը

13.01.2023

«Խթանելով երկխոսությունը» խորագրի ներքո հունվարի 13-ին Դիլիջանում Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկություների Միության նախաձեռնությամբ և ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ կազմակերպվեց Տեղեկատվության և հաղորդակցության ոլորտի առաջնորդների հանդիպումը։


Կառավարության և տեղեկատվական հաղորդակցությունների ոլորտի մի շարք ներկայացուցիչներ հավաքվել էին քննարկելու այնպիսի հարցեր ինչպիսիք են՝ բիզնես միջավայրի և պետական թվայնացմանն ուղղված ծրագրեր, պետական և մասնավոր ոլորտի երկխոսության կարևորությունը, պետական գնումներ համակարգում առկա խնդիրները և այլ հարցեր։


«Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի ներկայացուցիչները նույպես մասնակցեցին ֆորումին, որտեղ ծրագրի խորհրդատու Մարիամ Բաբայանն իր բացման խոսքում կարևորեց նման ֆորումների և քննարկումների կարևորությունը՝ Հայաստանի՝ տեխնոլոգիական հաբ դառնալու
ճանապարհին։