Բիզնեսի եւ կրթության կապը

17.05.2022

Ամրապնդել գործատու-ուսանող կապը, բարելավել տեխնոլոգիական ոլորտի մասնագետների հմտություններն ու դրանք կիրառելի դարձնել իրական խնդիրների լուծման ժամանակ:

 

Այս նպատակով ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» (ITTD) ծրագրով՝ TUMO Labs կրթական կենտրոնի ու Krisp ընկերության հետ համատեղ, իրականացվել է վեցամսյա ինտենսիվ վերապատրաստում տեխնոլոգիական ոլորտում ասպիրանտական կրթություն ստացող ուսանողների համար:

 

Հիմնական ուղղությունները երեքն էին՝ Machine Learining, AI (artificial intelligence) ու Natural Language Processing: Օրերս Երեւանում՝ TUMO Labs նորաբաց կենտրոնում, ամփոփվել են նախագծի արդյունքները:

 

«Հայաստանում պետք է ապահովել ուսանող-բիզնես կապը: Այս նախագծի հիմնական նպատակն այդ կապի ամրապնդումն էր: Հայաստանը տեխնիկական ոլորտի տաղանդների կենտրոն կարող է լինել, այստեղ մեծ ներուժ կա: Այդ իսկ պատճառով տարբեր նախագծերով ցանկանում ենք աջակցել ոլորտին», - ասում է EU4Bussines ITTD ծրագրի ղեկավար Վիլհելմ Հուգոն:

 

Ամբողջական հոդվածն ԱՅՍՏԵՂ։