STCC կոնֆերանս

29.09.2022

Երեւանում մեկնարկել է Գիտության եւ տեխնոլոգիաների կոնվերգենցիայի ամենամյա համաժողովը (Science & Technology Convergence Conference - STCC):

 

Դրա նպատակն է քննարկման հարթակ ստեղծել գիտության, արդյունաբերության, տեխնոլոգիական ընկերությունների, կառավարության ու ներդրողների միջեւ: STCC-ն անցկացվում է ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար (ITTD)» ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորում է ԵՄ-ն ու Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարությունը, իրականացնում՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ):

 

«2020 եւ 2021 թվականներին ստիպված էինք չեղարկել համաժողովի անցկացումը կորոնավիրուսի համավարակի ու պատերազմի պատճառով», - STCC-ի բացմանն ասել է համաժողովի կազմակերպիչներից Catalyst-ի համահիմնադիր, SmartGateVC-ի գործընկեր Աշոտ Արզումանյանը:

 

ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության ITTD ծրագրի ղեկավար Վիլհելմ Հուգոն կարեւորել է նման հանդիպումներն ու դրանց միջոցով գործող ցանցի ձեւավորումը. «Շատ հաճելի է, որ այսօր կարող ենք անձամբ՝ օֆլայն հանդիպել, շփվել, քննարկումներ անցկացնել: Ակնկալում ենք գիտական բանավեճերով ու գործնական լուծումներով լի օրեր»:

 

Ամբողջական հոդվածն այստեղ։