Անգլերենի դասընթացներ զբոսաշրջության ոլորտի համար

19.11.2021

Դասընթացներն իրականացվելու են Բրիտանական խորհրդի կողմից՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից։

 

Ծրագրի շահառուներն են Հայաստանի Հանրապետության հյուսիսային երեք մարզերի՝ Տավուշի, Լոռու և Շիրակի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները, ընդգրկելով շուրջ 140 շահառու։

 

Ծրագրի ակնկալվող արդյունքները

Մասնակցելով դասընթացներին, զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները կբարելավեն իրենց անգլերենի իմացությունը, ինչը հնարավորություն կտա ՝

  • հեշտությամբ հաղորդակցվել, վաճառել և ներկայացնել իրենց ծառայությունները օտարերկրյա այցելուներին,
  • ավելի ակտիվ և վստահ շփվել զբոսաշրջիկների հետ,
  • օգտվել զբոսաշրջության ծառայությունների տրամադրման անգլերեն աղբյուրներից։

 

Դասընթացների նկարագիրը

  • Ընդհանուր անգլերենի դասընթացներ առաջարկվելու են սկսնակ (A0), տարրական (A1 և A2) և միջին (B1 և B2) լեզվի իմացության մակարդակ ունեցող մասնակիցների համար՝ ներառելով զբոսաշրջության ոլորտի բառապաշար։
  • Դասընթացները նախատեսված են տուրիզմի ոլոտրում գործունեություն ծավալող բոլոր հաստատությունների համար՝ զբոսաշրջային օպերատորներ, գործակալություններ, տեղեկատվական կենտրոններ, մշակութային կենտրոններ, ռեկրեացիոն ծառայություններ, հյուրանոցներ / հյուրատներ, հասարակական սննդի ծառայություն, տրանսպորտային ծառայություններ, պետական կառույց, և այլն։

 

Առաջարկվող դասերը միտված են բարելավելու բանավոր հաղորդակցումը, լսողական, կարդալու և գրելու հմտությունները, ինչպես նաև քերականությունը։ 

 

Դասընթացին մասնակցելու համար պետք է լրացնել մասնակցության հայտն` ԱՅՍՏԵՂ։ Գրանցման վերջնաժամկետն է ս․ թ․ նոյեմբերի 19-ը, ժամը` 17.00-ն։ 

 

Լրացուցիչ տեղեկություններ

Անգլերենի դասընթացներն անցկացվելու են առցանց ձևաչափով  և մեկնարկելու են 2022 թ. ի հունվար ամսին։ Մինչ մեկնարկը, բոլոր մասնակիցների համար կազմակերպվելու է լեզվի իմացությունը տարբերակող թեստ։ Մասնակիցների քանակը սահմանափակ է։ Վերջնական ընտրությունը կատարվելու է ներկայացված հայտի և թեստավորման արդյունքներիհիման վրա՝ ապահովելով երեք մարզերի և բոլոր ոլոտների հավասար մասնակցության հնարավորությունը։

 

Դասընթացների ընդհանուր տևողությունը լինելու է 60 դասաժամ, իսկ օրերն ու ժամերը համաձայնեցվելու են յուրաքանչյուր խմբի մասնակիցների և ուսուցչի հետ առանձին։ Դասընթացի ավարտին մասնակիցները հանձնելու են Բրիտանական խորհրդի Aptis թեստը։ Դասընթացը հաջողությամբ ավարտած բոլոր մասնակիցներին տրվելու է հավաստագիր և լեզվի իմացության հավաստագրեր։

 

Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև ս.թ. նոյեմբերի 19-ը։

ԳՐԱՆՑՎԵ՛Ք ՀԻՄԱ