Արկածային զբոսաշրջության կենտրոն Լոռու մարզի Դսեղ գյուղում

Լոռու մարզը հավակնում է դառնալ նոր «Երևանից դուրս»: Դսեղ գյուղի հին դպրոցի հանրակացարանը շուտով կվերածվի արկածային զբոսաշրջության կենտրոնի: Ծրագրի նախաձեռնողը Վլադիմիր Գրիգորյանն է, «DA tours»-ի տնօրենը, որը 2000 թվականից ի վեր գործում է, որպես ներգնա զբոսաշրջության օպերատոր: 2016 թվականից Գրիգորյանը հանդիսանում է նաև «Արկածային զբոսաշրջության ասոցիացիայի» նախագահը: Բացի ներգնա զբոսաշրջության օպերատոր լինելուց, «DA» կանգնած է Հայաստանի մասին տարբեր ֆիլմերի նկարահանումների հետևում, որոնցից ամենահայտնին Էնթոնի Բուրդենի «Անհայտ մասեր» ֆիլմի հայկական դրվագն է՝ սկսած սցենարից և ավարտելով նկարահանումների աջակցությամբ:


Ունենալով այս ամբողջ խորը փորձը և անընդհատ շրջագայություններ անցկացնելով տարածաշրջանում՝ Վլադիմիրը բախվեց երկրի այդ հատվածներում զբոսաշրջային ենթակառուցվածքների բացակայության խնդրին, ինչը հանգեցրեց տուրօպերատորների լրացուցիչ ծախսերի: Շնորհիվ միջազգային և տեղական կազմակերպությունների, որոնք աշխատում են մարզերի միջև զարգացման անհամաչափությունները վերացնելու ուղղությամբ, իրավիճակը որոշ չափով բարելավվել է, բայց դեռևս լուծման ենթակա շատ հիմնախնդիրներ կան: Ի վերջո, Վլադիմիրի  մոտ գաղափար առաջացավ բացել արկածային զբոսաշրջության կենտրոններ Հայաստանի չորս մարզերում, որոնք ամենից շատ են բախվում վերը նշված խնդիրներին:


«Այս կենտրոնների հիմնական գործառույթը լինելու է ոչ միայն կացարան ապահովելը, այլև առաջին հերթին համապատասխան պայմանների զարգացումը, որպեսզի զբոսաշրջիկները կարողանան մի քանի օր անցկացնել մեկ մարզում», - ասում է Վլադիմիրը: «Դա ենթադրում է տեղական զբոսաշրջային պրոդուկտների ստեղծում կամ զարգացում: Այսինքն, ժամանց այցելուների համար»: Դիտարկվում են ժամանցի երկու տեսակ՝ պասիվ և ակտիվ: Վերջինս ենթադրում է շրջագայություն տարածաշրջանի լեռներով և կիրճերով վեր և վար, իսկ պասիվը տեղական «մատուցվող ծառայություններն» են` այդ տարածաշրջանին բնորոշ տուրիստական փորձը:


Ապրիլին նրանք սկսեցին վերանորոգել Դսեղ գյուղում գործող դպրոցական հանրակացարանը, որը կդառնա Վլադիմիրի պատկերացրած արկածային զբոսաշրջության կենտրոնի առաջին նախատիպը: Կենտրոնը կունենա նաև իր գեղարվեստական արտահայտչականությունը և նույնիսկ հսկայական լուսավոր սենյակ` արվեստի գործեր ցուցադրելու և տեղի վարպետների կողմից տարբեր վարպետաց դասեր անցկացնելու համար:

 

Նրանք այս տարին կհատկացնեն շենքի և համապատասխան ենթակառուցվածքների, ինչպիսիք են էներգամատակարարումը և ջուրը, կառուցմանը: Տեղացիները բավականին ոգևորված են նախագծով, քանի որ հանրակացարանը լքված էր վերջին տաս-տասներկու տարիների ընթացքում և այժմ այն նորից կյանքի կկոչվի: Բացի այդ, շինարարական աշխատանքներում ներգրավված են տեղական վարպետներ, և երբ կենտրոնը բացվի, ավելի քան 30 աշխատակիցների կարիք կլինի, և նրանք, իհարկե, աշխատանքի կանցնեն տեղական համայնքներից:

 

Ձևաչափը հիմնված է մի շենքի վրա, որը նրանք գտան Լոռիում: Այլ մարզերում նման մեծ շենքերի կարիք չի լինի, մոտ 20 քնելու տեղ բավական կլինի: Դիտարկում են այս նախագիծը Հայաստանից դուրս տեղափոխելը, օրինակ` Վրաստան  և նախաձեռնելը նման կենտրոնների ստեղծումը տեղական գործընկերների հետ գյուղական վայրերում և բնակավայրերում: Կարելի է նաև ստեղծել համատեղ զբոսաշրջային փաթեթներ` ներառելով այդ կենտրոնները յուրաքանչյուր երթուղում: