Զբոսաշրջության դրամաշնորհ

21.03.2021

Ուրախ ենք հայտարարել ԵՄ-ն Բիզնեսի համար նախաձեռնության շրջանակներում նոր հնարավորության մասին: Եթե ունեք զբոսաշրջության հետ կապված յուրօրինակ գաղափար, որը կարող է իրականացվել Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում, մի հապաղեք դիմել: Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք հետևել ստորև բերված հղմանը: 

 

Այս հայտարարությունը բաց է ամբողջ Հայաստանից դիմորդների համար, չնայած, որ առաջարկվող նախագծերն ու գաղափարներըպետք է նպաստեն նորարարական զբոսաշրջության զարգացմանը Հայաստանի հյուսիսային երեք մարզերից մեկում ՝ Լոռիում, Շիրակում կամ Տավուշում:

 

Կանանց ղեկավարությամբ սկսնակ և/կամ սեռերով հավասարակշռված թիմերին խրախուսվում ենք դիմել: Ավելին, ինչպես նաև ապահովելու լայն ներառականություն, ձեռնարկատիրական տաղանդների ակտիվ մասնակցությունը, որոնց մատչումը ռեսուրսներին սահմանափակ է, ներառյալ` հատուկ կարիքներ ունեցող անձինք, երիտասարդներ, փախստականների նման կարգավիճակում գտնվող անձինք և մարգինալացված համայնքներից և (կամ) գյուղական և (կամ) հեռավոր տարածքներից անձինք, նույնպես մեծապես խրախուսվում է:

 

Մենք դիտարկում ենք առնում հետևյալ մարմինների դիմումները`

  • Գաղափարի փուլում գտնվող սկսնակ թիմեր (գրանցված կամ ծրագրում են գրանցվել, որպես մասնավոր ձեռնարկատիրական կազմակերպություն, եթե հետագայում արժանանան EU4Business ITTD դրամաշնորհի)
  • Նորաստեղծ/վաղ փուլի ձեռնարկություններ
  • Գործող ՓՄՁ-ներ` աճի ներուժով
  • Որպես մասնավոր բիզնես ձեռնարկություն գրանցված սոցիալական ձեռնարկություններ