«Հնոց» գաստրոբակ Լոռու մարզի Գոշ գյուղում

2021 թվականից ի վեր, Գոշ գյուղն ունի իր առաջին գաստրոբակը, որը գտնվում է հարյուրամյա առանձնատանը: Ծրագրի նախաձեռնողը Գևորգ Գասպարյանն է, «Արևի» գործակալության հիմնադիրը, որն ի սկզբանե զբաղվում էր Հայաստանում արկածային զբոսաշրջության խթանմամբ: «Արևի»-ն ունի նաև հյուրանոց Վայոց Զորի Եղեգիս գետի մոտ և այժմ նրանք իրենց ջանքերն են ներդնում Տավուշի մարզի զարգացման գործում:

 

Գևորգը մի քանի անգամ այցելել է Գոշ, քանի որ նրա արշավային և զբոսաշրջային երթուղիները անցնում են Տավուշի մարզով, մինչդեռ գյուղերից մեկում նախաձեռնություն սկսելը միշտ եղել է նրա մտքում: Ի վերջո, «Արևին» Գոշավանքի վանքի հարևանությամբ գնեց հին տուն և վերանորոգեց այն՝ պահպանելով իր ոճն ու ինքնությունը: Շատ հետաքրքիր է, որ շինարարական աշխատանքների ընթացքում նրանք հայտնաբերել են երկու բուխարի: Աստեղից էլ առաջացել է տեղի «Հնոց» անունը, որը հայերեն նշանակում է բուխարի:

 

Սկզբում Գևորգը փայփայում էր հյուրանոցի նախագծի գաղափարը, բայց հետո նա հանդիպեց վաճառքի հանված այս տանը և չկարողացավ դիմանալ դա գնելու գայթակղությանն ու գնեց այն: Այսպես իրականություն դարձավ գաստրո-բակի նախագիծը: Ներկայումս այն գործում է որպես ռեստորան, բայց դա մի կտոր հաց ուտելու ստանդարտ վայր չէ: Նրանք որոշեցին այդ վայրը գաստրո-բակ անվանել, քանի որ զբոսաշրջային հոսքերի ուժեղացման հետ մեկտեղ նախատեսում են մատուցել հայկական ավանդական խոհանոց, ներառյալ Տավուշի մարզին յուրահատուկ ուտեստներ: Նրանք նախատեսում են կառուցել հացատուն/թոնրատուն` ավելի հեռուն գնալու և իրենց այցելուներին գաստրո փորձառություններ առաջարկելու համար: Այստեղ զբոսաշրջիկները հնարավորություն կունենան պատրաստել իրենց սեփական Տավուշի պուրի հացն ու լավաշը:

 

«Տեղացիներն իսկապես սիրում են նախագիծը: Այնուամենայնիվ, մենք պարզեցինք, որ տարիներ շարունակ տարածքը երբեք չի գիտակցել իր զբոսաշրջային ներուժը: Պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ համաճարակից առաջ տարեկան մոտ 500-700 հազար զբոսաշրջիկ այցելում էր Գոշավանք և տեղական շրջաններ, սակայն գյուղում ընդհանրապես զբոսաշրջային ձեռնարկումներ և նախաձեռնություններ չկան» - ասում է Գևորգը: «Ոչ հյուրանոցներ, ոչ ռեստորաններ: Վանքի մոտ կան միայն հուշանվերների տաղավարներ, որոնք վաճառում են նույն իրերը, որոնք կարող եք ձեռք բերել Հայաստանի ցանկացած զբոսաշրջային վայրից: Այսպիսով, նախկինում զբոսաշրջության ոլորտները տեղացիների համար եկամտի կայուն աղբյուր չէին հիշեցնում»: Նրա կարծիքով, «Հնոց» գաստրոբակը լավ նախադեպ կլինի գյուղացիների համար` նման նախաձեռնություններ սկսելու սեփական բակերում և տներում:  

 

Շինությունը վերանորոգելիս` նրանք շինարարության բոլոր աշխատակիցներին վարձել են գյուղացիներից: Ավելին, նրանցից հինգը Հնոցի պաշտոնապես բացվելուն պես պետք է միանան հիմնական աշխատակազմին: Մի քանի այլ գյուղացիներ գաստրոբակիին կապահովեն տարբեր ապրանքներով, օրինակ՝ անտառային սնկով, հատապտուղներով, տնական պարարտանյութով և այլն: Բացի այդ, մեկ այլ ծրագրի շրջանակներում, CARD-ի հետ համատեղ, նրանք ընտրել են հինգ ֆերմերների, որոնք գաստրո-բակում կերակուր պատրաստելիս օգտագործվող բույսերի տարբեր սածիլներ կմատակարարեն, CARD-ը կուսուցանի այս ֆերմերներին ինչպես աճեցնել այս բույսերը, իսկ «Հնոց» գաստրոբակը, իր հերթին, այդ ապրանքները ձեռք կբերի նշված ֆերմերներից: