Լուցկու պիտակների թանգարանը Թումանյան համայնքում

21.11.2021

Լուցկու պիտակների թանգարանը ձգտում է նոր շունչ տալ Թումանյան համայնքին

 

Լոռու մարզի Թումանյան քաղաքը խորհրդային տարիներին ակտիվ արդյունաբերական համայնք էր: Հարեւանությամբ գործող աղյուսի գործարանը հարյուրավոր աշխատատեղեր էր ապահովում՝ ավելացնելով Թումանյանի բնակչությունը: Իրավիճակը փոխվեց Խորհրդային Միության փլուզումից հետո: Գործարանն այսօր գրեթե չի գործում, քաղաքում զբաղվածության լուրջ խնդիր կա, ինչի հետեւանքով երիտասարդներից շատերը հեռանում են Թումանյանից:

 

Միաժամանակ, քաղաքը զբոսաշրջային ներուժ ունի՝ տեղակայված է Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին՝ գեղեցիկ բնության գրկում: 2021թ. մայիսից Թումանյանում ավելացել է եւս մեկ կանգառ, որը կարող է հետաքրքիր լինել զբոսաշրջիկների ու տեղացիների համար: Քաղաքում բացվել է Լուցկու տուփի պիտակների թանգարան: Թանգարանը հիմնելու գործում աջակցել է  EU4Bussines նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ՝ ԼՈՒՑԿՈՒ ՊԻՏԱԿՆԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆԸ ՁԳՏՈՒՄ Է ՆՈՐ ՇՈՒՆՉ ՏԱԼ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ։

 

Այս ՀՂՈՒՄՈՎ կարող եք դիտել տեսանյութ թանգարանի մասին։