Հայկական բազմախոստում տեխնոլոգիական ընկերությունը ԱԲ-ի հետ միասին հետաքրքրության ալիք է առաջ բերում

Թերևս մեզանից շատերն են զգացել ծրագրի կառավարման դժվարությունները, պայքարներն ու խութերը, մեր բյուջեին ու ժամանակացույցին հասցված անտեսանելի հարվածները, որոնք ստիպել են գիտակցել մեր կատարած աններելի սխալ հաշվարկները։  Խնդիրը պարզ մարդկային սխալն է: Մենք համակարգիչ չենք և հեշտությամբ ենք նախորդ դասերը մոռանում։ Եվ հենց այստեղ է DoWork.AI-ը խաղի մեջ մտնում: 

 

ԱԲ լուծումներ

DoWork.AI-ը գործիք է, որը ծրագրային ապահովման մշակմամբ զբաղվող ծրագրերի ղեկավարներին ու ընկերություններին ԱԲ տեխնոլոգիայի միջոցով օգնում է ճշգրիտ գնահատել ինչպես նախագծի վերջնաժամկետը, այնպես էլ բյուջեն: Այն ծրագրի իրականացման փուլում թույլ է տալիս նաև հետևել առաջընթացին՝ իրական ժամանակում տեղեկացնելով ձեզ, որ եթե շարունակեք նույն տեմպով աշխատել, ապա կարող եք ժամանակացույցից հետ կամ առաջ ընկնել։ DoWork.AI-ի հիմնադիր Մուշեղ Գևորգյանը բացատրում է խնդրի խորությունը. «Երբ նախագիծը 66%-ով գերազանցում է բյուջեն և 36%-ով՝ վերջնաժամկետը, այն դատապարտված է ձախողման, քանի որ այս դեպքում բախվում ենք հաճախորդի բավարարվածության մակարդակի նվազման ու թիմի ուժերի սպառման հնարավորության խնդրին, որի հետևանքով, բնականաբար, կորցնում ենք շահույթը: ԱԲ-ն կարող է օգտագործել ծրագրի կառավարման գործիքներով հավաքված տվյալները, վերլուծել անցած ծրագրերը, գնահատում կատարել, ահազանգել և օգնել ձեզ վերահսկողությունը մեծացնել»։ 

DoWork.AI վեբ կայքը և հարթակը հիմնադրվել են 2020 թվականի աշնանը: Ընկերության նախատիպը, որը գործարկվել էր 2020 թ. մայիսին, անցել է գաղափարի վավերացման և հաճախորդների գնահատման փուլը: 

 

Զարթոնք

Մուշեղ Գևորգյանը մասնակցել է Հայաստանի ստարտափ ակադեմիայի «Traction» ծրագրին, որին աջակցում է ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար»  ծրագիրը։ «Traction» ծրագրի ավարտից հետո ծրագրի ֆինանսական աջակցությամբ Մուշեղը կարողացել է կյանքի կոչել ծրագրի ընթացքում իր սովորածը և ընդլայնել իր թիմը։ 

 

Մարտահրավերներ և նշաձողեր

Project Hunt հարթակում առաջին տեղ զբաղեցնելը DoWork.AI-ի բիզնեսի զարգացման նպատակի կարևորագույն նշաձողերից էր։ Իսկ որպես արտադրանքի զարգացման նպատակ՝  նրանք կարողացան UX-ի լիակատար վերաձևում կատարել։ Տեխնիկական առումով նրանք կարողացան ծավալվել, գործարկվել Amazon Cloud-ում՝ միաժամանակ բարելավելով գործընթացներն իրենց օգտատերերի համար և նրանց տեղեկացնելով բոլոր նորագույն թարմացումների ու առանձնահատկությունների մասին: «Մեր հաջորդ գերնպատակը AppSumo-ում քարոզարշավն է, որպեսզի կարողանանք վաղաժամկետ ընդունվել, վճարել այն հաճախորդներին ու պատվիրատուներին, որոնք պատրաստ կլինեն մեզ արդարացի ու կիրառական քննադատություն և արձագանք ներկայացնել»:

 

Օգտագործողների հետ հաղորդակցությունը DoWork.AI-ի ամենամեծ մարտահրավերներից մեկն է: Որպես կրկնության գործընթացում գտնվող ստարտափ, նրանք հետևողականորեն փորձում են օգտագործողների կարիքներին համապատասխանեցնել իրենց արտադրանքը: Երբ վերջապես հավասարակշռություն ստեղծվի և կատարյալ արտադրանք-շուկա համապատասխանություն ձևավորվի, Մուշեղը վստահ է, որ իրենց ուղղությամբ օգտագործողների գրոհ կսկսվի: «Դա այն պահն է, երբ վստահ ես, որ որպես ստարտափ հասել ես առաջին գլխավոր հանգրվանին»: 

 

Ձգտելով մրցանակի

Այժմ նոր հեռանկարներով զինված թիմը նպատակ է դրել գրոհել իրենց ավելի թարմացված մոդելով խոշոր ձեռնարկությունները։  

Նրանց ներկա թիրախային լսարանը ներառում է այնպիսի ընկերություններ, որոնք ծրագրային ապահովումների մշակման ծառայություն են մատուցում և հայտնի են որպես աութսորսինգային կամ արտապատվիրակման ձեռնարկություններ ու ընկերություններ։ Այս նոր մոդելի միջոցով նրանք հույս ունեն ընդլայնել իրենց հորիզոնները և իրենց շարքերն ընդունել նաև արտադրանքի բիզնեսները։

 

DoWork.AI-ի թիմը երկարաժամկետ հեռանկարում փորձում է տարբեր ոլորտներ մուտք  գործել, օրինակ՝ մարքեթինգային, շինարարական և ճարտարագիտական ընկերություններ։ «Սրանք բոլոր այն ոլորտներն են, որոնք ժամանակացույցի և բյուջետավորման միևնույն խնդիրներն ունեն: Մեր նպատակն է ոլորտ առ ոլորտ ընդլայնել մեր գործիքի հասանելիությունը»: 

 

DoWork.AI-ը ոգևորված է Հայաստանում օրըստօրե զարգացող տեխնոլոգիական միջավայրի մաս դառնալու փաստով: Հայաստանում հիմնված նորաստեղծ մեկ ընկերության հաջողությունը բոլորի հաջողությունն է: Այն օգնում է աշխատատեղեր ստեղծել, քանի որ ընկերությունը կարող է արագորեն աճել և ավելի քան 100 հոգանոց թիմ ունենալ: Այնուհետև ստեղծված եկամուտը ծախսվում է Հայաստանում` այդպիսով զարգացնելով երկրի տնտեսությունը: