Գերփոքր, փոքր և միջին ձեռնարկությունների համար դրամաշնորհ

12.08.2020

Դուք գերփոքր, փոքր կամ միջին չափի ոչ-տեխնոլոգիական ընկերությո՞ւն եք արտադրության կամ ծառայությունների մատուցման ոլորտում (բացառությամբ զբոսաշրջության, տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և առևտրի ոլորտների) և փնտրում եք ֆինանսական աղբյուրներ COVID-19-ի համավարակի հետևանքների տնտեսական վերականգնման համար:

 

«ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ սերտ համագործակցությամբ հրավիրում է Ձեզ մասնակցելու դրամաշնորհային մրցույթի՝ «Նորարարական դրամաշնորհներ՝ ուղղված գերփոքր, փոքր և միջին ձեռնարկությունների տնտեսական վերականգնմանը»:

 

Դիմումի ամբողջական փաթեթին ծանոթանալու համար, անցեք հետևյալ հղումով՝ https://bit.ly/3f3a0Dd

 

Դիմումների գործընթացին առավել մանրամասնորեն ծանոթանալու նպատակով ծանոթացեք այս ձեռնարկին՝ https://bit.ly/3hE5611