Գիտության և տեխնոլոգիաների կոնվերգենցիայի պլատֆորմի (STCP) մեկնարկ

16.06.2022

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Գիտության և տեխնոլոգիաների կոնվերգենցիայի պլատֆորմի (STCP) մեկնարկը և հետազոտությունների ֆինանսավորման սխեմաները Հայաստանում» միջոցառումը տեղի կունենա հունիսի 16-ին, ժամը 16:00:
 
Միջոցառումը կազմակերպվում է Catalyst Foundation-ի կողմից «Գիտության և տեխնոլոգիաների կոնվերգենցիայի պլատֆորմի (STCP)» նախաձեռնության շրջանակներում, որի նպատակն է արագացնել և հեշտացնել համագործակցությունը գիտության, արդյունաբերության, ակադեմիայի, կառավարության և դոնոր համայնքի ներկայացուցիչների միջև:
 
STCP-ն իրականացվում է ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ և բաղկացած է երկու փուլից, որոնցից մեկն արդեն ավարտված է։ Երկրորդ փուլի իրականացումն ընթացքում է:
 
Միջոցառման նպատակն է համախմբել գիտության և տեխնոլոգիաների հանրությանը STCP-ի II փուլի պաշտոնական մեկնարկի համար՝ ներկայացնելով հարթակի նպատակները, ինչպես նաև հայտարարել «Գիտության և տեխնոլոգիաների համաժողով 2022»-ի մասին։ Միջոցառումը կսկսվի ԵՄ-ի, GIZ-ի և Catalyst Foundation-ի ներկայացուցիչների պաշտոնական ողջույնի ելույթներով, որին կհաջորդի 3 պանելային քննարկում հետևյալ թեմաներով.
 
✅ Հետազոտությունների ֆինանսավորման հնարավորություններ
✅ ԵՄ հետազոտության և նորարարության շրջանակային ծրագրի մարտահրավերներն ու հնարավորությունները՝ Հորիզոն Եվրոպա
✅ Ներգրավվել համալսարանական հետազոտությունների և դասավանդման մեջ։
 
Միջոցառման մանրամասն օրակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով.
 
Միացե՛ք մեզ և STCP առաքելության մաս կազմեք: Գրանցման համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով.
https://lu.ma/rybx5dkw
 
Նախնական գրանցումը պարտադիր է։