«Երիտասարդ նորարարներ – ապագա առաջնորդներ» Հեքըթոնը

21.04.2022

Հեքըթոն միտված խթանելու երիտասարդ սերնդի ձեռներեցության ոգին

Ուրախ ենք հայտարարել վիրտուալ Հեքըթոնի մեկնարկի մասին`կազմակերպված EU4B ITTD ծրագրի աջակցությամբ ԳՏՏԿ-ի հետ համատեղ: Առցանց հեքըթոնը  ձեր թիմին հնարավորության կտա հանդես գալ ինժեներական և տեխնոլոգիական գաղափարներով՝ ուղղված Հայաստանում, հենց ձեր համայքնում տնտեսական խնդիրների լուծմանը։

Ձեր մարտահրավերը՝

Եթե 16-22 տարեկան ավագ դպրոցի կամ քոլեջի սան եք, ունեք տեխնոլոգիական հիմնական հմտություններ, նորարար եք, սիրում եք թիմային աշխատանքն ու պատրաստ եք համագործակցել ՀՀ այլ մարզերի երիտասարդների հետ, ապա, ներկայացրեք ձեր թիմի ( թիմում 4-5 անդամ) նորարարական, տեխնոլոգիական ու ինժեներական գաղափարը, որի իրականացմամբ հնարավոր կլինի հզորացնել և վերափոխել մեր երկրում առաջնային ավանդական ոլորտները (գյուղատնտեսություն, անասնապահություն, զբոսաշրջություն, թեթեև արդյունաբերություն և այլն)։

 

Գրանվելու համար հղումը ստորև՝

https://forms.office.com/r/xm7R26ZDUb

Գաղափարը ներկայացնելուց և այն մեր կարճ ցանկում հայտնվելուց հետո, Ձեր թիմի հետ կանցկացնենք հարցազրույց՝ վերջնական ընտրություն կատարելու նպատակով։

 

Հեքըթոնը կտևի 24 ժամ, իսկ մինչ Հեքըթոն ԳՏՏԿ տեխնոլոգիական փորձագետները ձեզ կուղղորդեն և կտրամադրեն առցանց խորհրդատվություն

 

 

Միավորվենք հանուն նպատակի

Մասնակվելով հեքըթոնին, որն ուղղված է մեր երկրի տնտեսական հզորացմանը, դուք կունենաք նաև հետաքրքիր մրցանակներ

3 հաղթող թիմեր կստանան տեխնոլոգիական նվերներ, հմտությունների զարգացման  դասընթացներին անվճար մասնակցելու հնարավորություն։ Գլխավոր հաղթող թիմին սպասվում է անակնկալ մրցանակ

Սպասում ենք ձեր լավագույն գաղափարին

Հեքըթոնի ձեր նախագիծը պլանավորելիս խրախուսում ենք կենտրոնանալ ձեր համայնքում բազմաբովանդակ փոփոխությունների խթանման վրա. ի՞նչ մարտահրավերներ եք տեսնում այնտեղ, որտեղ ապրում և աշխատում եք:

Դիմելու վերջնաժամկետ՝  15, Մայիս

Հարցերի և այլ մանրամասների համարդեպքում դիմեք մեզ՝ զանգահարելով +37494034 034 կամ գրելով ԳՏՏԿ էջին