«CreaTech նորարարական գաղափարներ Շիրակի մարզում կրեատիվ ոլորտների զարգացման համար» հաքաթոն Գյումրիում

20.10.2021

2021 թվականի հոկտեմբերի 22-25-ը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի կունենա CreaTech հաքաթոնը, որը պատրաստվում է բացահայտել և զարգացնել «Շիրակի մարզում ստեղծարար արդյունաբերության զարգացման նորարար գաղափարներ»։

 

Սա ստեղծագործական ոլորտի բոլոր առաջնորդների, արվեստագետների, մոդելավորողների, ծրագրային ապահովման և խաղերի մշակողների, շուկայագետների և գովազդատուների, մշակույթի ոլորտի աշխատողների համար ստեղծելու նորարարական լուծումներ հնարավորություն է, որը կնպաստի ավանդական ոլորտներում ՓՄՁ-ների զարգացմանը, ինչպես նաև կստեղծի համատեղ ստեղծագործական տարածքներ Գյումրիում՝ արվեստագետների և տեխնոլոգիական համայնքի միջև համագործակցության համար:

 

Ժյուրիի կողմից կխրախուսվեն նորարարական գաղափարները հետևյալ ոլորտներում.

  • Ավանդական ստեղծագործական ոլորտներում (տեքստիլ և ոսկերչական իրերի արտադրություն, ճարտարապետություն, երաժշտություն և կինոարտադրություն, խաղերի մշակում, գովազդ) ՓՄՁ-ների զարգացման համար նորարարական արտադրանքների/լուծումների մշակում
  • Գյումրիում արվեստագետների և տեխնոլոգիական համայնքի համատեղ ստեղծագործական տարածքների ստեղծում

 

Եզրափակիչ փուլ անցած թիմերը կմասնակցեն հիբրիդային հաքաթոնին և կցուցադրեն իրենց նախատիպերը Demo միջոցառման ժամանակ: Թիմերը կընտրվեն ելնելով իրենց գաղափարի համապատասխանությունից հաքաթոնի նպատակին և թիմի՝ իրենց արտադրանքի պատկերավոր նախատիպը ցուցադրելու կարողությունից:

 

Մեկ թիմի անդամների առավելագույն թիվը չորսն է: Խրախուսվում է, որ թիմերը ունենան տարբեր ոլորտներից մասնակիցներ (ՏՏ/բարձր տեխնոլոգիաներ, արվեստ, մարքեթինգ և այլն): Երկօրյա հիբրիդային հաքաթոնի ընթացքում (հոկտեմբերի 23-24) մասնակիցները կսովորեն, կստեղծեն և կկիսվեն իրենց ստեղծագործություններով՝ փորձառու մենթորների և ոլորտի փորձագետների օգնությամբ: Այս ընթացքում նրանք հնարավորություն կունենան մասնակցել առցանց սեմինարների, որոնք անցկացվելու են ոլորտի մասնագետների կողմից, ինչպես նաև խորհրդակցել մի քանի մենթորների հետ, որոնք հասանելի են առցանց և օֆլայն:

 

Թիմերը հեռակա կարգով կաշխատեն իրենց գաղափարների/արտադրանքի նախատիպերի վրա, ինչպես նաև կարող են օգտվել Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հնարավորություններից։ Հոկտեմբերի 25-ին, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում յուրաքանչյուր թիմի առավելագույնը 2 ներկայացուցիչ կներկայացնի իր նախատիպը ժյուրիի դատին DEMO միջոցառման ժամանակ։ Ժյուրիի անդամները կլինեն ոլորտի մասնագետներ։

 

Հաղթողների համար նախատեսված են 1.500.000 դրամ, 1.000.000 դրամ և 750.000 դրամ (ներառյալ հարկեր) մրցանակներ։ Մրցանակները կտրամադրվեն առաջարկվող պրոդուկտի մշակման համար անհրաժեշտ կոնկրետ մասնագիտական ծախսեր փակելու համար, որը կարող է ներառել օրինակ՝ շուկայավարման ծախսեր, թարգմանչական ծախսեր և այլն: