Եռօրյա BANA Bootcamp

20.08.2021

Օգոստոսի 28, 29, 30-ին տեղի կունենա եռօրյա BANA Bootcamp։ Այն հնարավորություն կտա միավորվել նոր ձևավորվող ստարտափերին և փորձառու մասնագետներին՝ բիզնես, թեք, դիզայն և այլ ոլորտներից։ 

 

BANA Bootcamp-ի ավարտին կազմավորված թիմերը պատրաստ կլինեն մուտք գործել ինկուբացիոն փուլ։ BANA Bootcamp-ի շրջանակներում կլինեն բիզնես սեմինարներ, թրեյնինգներ, թիմբիլդինգ միջոցառումներ, գործնական առաջադրանքներ և անհատական հանդիպումներ մենթորների հետ։ Թիմերի հետ կաշխատեն հրավիրված հատուկ մասնագետները, ովքեր կգնահատեն նրանց, կընտրեն առավել հեռանկարային թիմերին կամ կձևավորեն նորերը։ 

 

BANA Bootcamp-ի նպատակն է կազմել թիմեր և նախապատրաստել նրանց մուտք գործել BANA Startup Incubator ինկուբացիոն ծրագիր: 

 

Ծրագրին մասնակցելու համար գրանցվեք այստեղ՝ https://bit.ly/37CCXES։