«Դիտարան». Հարթակ, ուր հնարավոր է «մտնել նկարի մեջ»

19.10.2022

Եթե Դիլիջանի քաղաքային զբոսայգում սպիտակ գմբեթանման շինություն նկատեք, անտարբեր մի անցեք: Ներս գալով, հնարավոր է, ստանաք ձեր ճամփորդության ամենահաճելի ու հիշվող տպավորություններից մեկը:

 

Սպիտակ գմբեթանման կառույցը Դիլիջանում վերջերս բացված «Դիտարան» 360° իմերսիոն հարթակն է, որտեղ իմերսիվ ֆիլմեր ու ներկայացումներ են ցուցադրվում:

 

Այլ կերպ ասած՝ հնարավորություն ունեք գիտության, արվեստի ու հայկական մշակույթի մասին հետաքրքիր բովանդակություն դիտել՝ ամբողջությամբ շրջապատված էկրանով:

 

«Դիտարանի» ստեղծմանն աջակցել է ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար (ITTD)» ծրագիրը, որը համաֆինանսավորում է Եվրոպական միությունն ու Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարությունը, իրականացնում՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ):

 

Ամբողջական հոդվածն ԱՅՍՏԵՂ։