Մոպեդներն ու հեծանիվները՝ Իջեւանը բացահայտելու նոր միջոց

22.07.2022

Տավուշի մարզի Իջեւան քաղաքի «Կամար» հյուրանոցն ավելի քան 30 տարվա պատմություն ունի: 90-ականներին հիմնվելով որպես փոքրիկ ընտանեկան հյուրատուն՝ այսօր այն հյուրերին բազմաթիվ ծառայություններ է առաջարկում ինչպես հանգստի, այնպես էլ՝ աշխատանքի համար: 2021թ.-ից դրանց ավելացել է եւս մեկը՝ մոպեդների ու հեծանիվների վարձույթը:

 

Այնպես որ, եթե մեքենայով չեք եկել Իջեւան կամ հոգնել եք մեքենա վարելուց, կարող եք մոպեդ կամ հեծանիվ վարձել եւ ուսումնասիրել քաղաքի ու տավուշյան բնության հետաքրքիր վայրերը:

 

Մոպեդներն ու հեծանիվները «Կամար» հյուրանոցը ձեռք է բերել ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար (ITTD)» ծրագրով, որը համաֆինանսավորում է Եվրոպական միությունն ու Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարությունը, իրականացնում՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ):

 

Մեդիամաքսի հետ զրույցում «Կամար» հյուրանոցի սեփականատեր Փառանձեմ Նազինյանը պատմել է նոր ծառայության ու մարզային զբոսաշրջության զարգացման կարեւորության մասին:

 

Ամբողջական հոդվածն ԱՅՍՏԵՂ։