Նոր ձայն՝ Կինոյի տան դահլիճում

10.05.2022

Երեւանի Կինոյի տան դահլիճն այսուհետ համալրված է ձայնային ժամանակակից սարքավորումներով, ինչը թույլ կտա այստեղ առավել որակյալ ցուցադրություններ կազմակերպել, անցկացնել բազմաթիվ միջոցառումներ:

 

Կինոյի տան տեխնիկական համալրումն իրականացվել է ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» (ITTD) նախագծի շրջանակում՝ «Գյոթե ինստիտուտ»-ի համաֆինանսավորմամբ:

 

Հայաստանի ամենամեծ կինոդահլիճի տեխնիկական վերազինումը նախաձեռնել են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն ու Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միությունը: Չնայած՝ սարքավորումներն արդեն տեղադրված են, օրերս տեղի է ունեցել դրանց հանձնման պաշտոնական արարողությունը, որին մասնակցել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

 

Ամբողջական հոդվածն ԱՅՍՏԵՂ։