Ձեռնարկատիրության ամառային փառատոն 2020

24.08.2020

Օգոստոսի 17-ից 23-ը տեղի ունեցավ Ձեռնարկատիրության ամառային փառատոնը՝ «Վերաիմաստավորի՛ր ապագադ» խորագրի ներքո։

 

Փառատոնի կազմակերպմանն անջակցել էր ITTD ծրագիրը, իսկ կազմակերպումն իրականացվել էր ՀԱՀ-ի Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի կողմից։

 

Առցանց այս փառատոնն ընթացավ բավականին ակտիվ, որի ընթացքում ուսանողներին և ձեռներեցներին առաջարկվեցին մի շարք դասախոսություններ ու քննարկումներ և՛ հայերեն, և՛ անգլերեն լեզուներով։

 

Քննարկումները վերաբերում էին բիզնես միջավայրին, ձեռներեցությանը, որը բավական հետաքրքիր տեղեկատվություն փոխանցեց մասնակիցներին՝ օգնելով նրանց զարգացնել իրենց գաղափարներն ու ոգեշնչվել կարիերայի զարգացման ճանապարհին։ Փառատոնն առաջարկում էր հետաքրքիր թեմաներ, վենչուրային գիտելիքներ և կարիերայի ոգեշնչում։

 

Փառատոնը եզրափակվեց «Ապագա նորարար» մրցույթով, որտեղ 3 երիտասարդ սկսնակ թիմ ստացավ մրցանակներ ITTD ծրագրից, Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունից, PicsArt-ից և Webb Fontaine-ից։