Հայաստանն այսուհետ Հորիզոն Եվրոպա ծրագրի ասոցացված անդամ է

22.11.2021

Ս․թ․ նոյեմբերի 18-ին Եվրոպական հանձնաժողովի և Հայաստանի  միջև ստորագրվել է Հորիզոն Եվրոպա Ասոցացման համաձայնագիրը, որի շնորհիվ Հայաստանն արդեն ԵՄ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի ասոցացված անդամ է: Այժմ բոլոր հայկական հետազոտական ​​կազմակերպությունները կարող են մասնակցել «Հորիզոն Եվրոպա» ծրագրի գրեթե բոլոր առաջարկներին և հանդես գալ որպես համակարգող։

 

Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո Գիտական ​​և ինովացիոն գործընկերության աջակցության կենտրոնը (SIPAC) և ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիան, Գիտության կոմիտեի և Եվրոպական հանձնաժողովի հետ համատեղ, կազմակերպել են EU Horizon Europe և EURAXESS Armenian Portal-ի բացման միջոցառումը:

 

«Այս համաձայնագրի շնորհիվ հայ գիտնակաները հնարավորություն են ստանում ստեղծել նոր միջազգային կապեր և բարձրացնել հայկական գիտական ​​արդյունաբերությունը»,- նշել է ԵՄ-ն՝ բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանում» ծրագրի խորհրդատու  Դավիթ Քարտաշյանն իր ելույթի ժամանակ։

 

Համաձայնագրի շրջանակներում CIVITTA խորհրդատվական ընկերության և SIPAC հիմնադրամի հետ միասին ԵՄ-ն՝ բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանում» ծրագիրն ընտրել է Հորիզոն Եվրոպայի 5 դիմորդ, որոնք ստանում են անհատական աջակցություն միջազգային փորձագետներից: Ընտրված դիմորդներն են՝

 

  • Շուշանիկ Ասմարյան (Գիտությունների ազգային ակադեմիա)
  • Լիլիթ Ներսիսյան (բիոինֆորմատիկայի հայկական ինստիտուտ)
  • Մկրտիչ Երանոսյան (Գիտությունների ազգային ակադեմիա)
  • Մուշեղ Ռաֆայելյան (Երևանի պետական համալսարան)
  • Նարեկ Սահակյան (ICRANET)

 

Աջակցությունը բաղկացած է երկշաբաթյա խորհրդատվական նիստերից՝ նոյեմբերի սկզբից մինչև այս տարվա վերջ՝ «Հորիզոն Եվրոպա»-ի համար ներկայացվելիք առաջարկների պատրաստման, ինչպես նաև տվյալ թեմայի վերաբերյալ նոր փորձ և գիտելիքներ ձեռք բերելու համար: