TIA` առաջին փուլը հաջողությամբ ավարտվեց

02.11.2021

Այս տարի հաջողությամբ ավարտվեց Զբոսաշրջության Ինովացիոն Ակադեմիայի (TIA) սկսնակ գործարարների աջակցության ծրագրի առաջին փուլը:
 
Մենք սկսեցինք երեք նախապատրաստական դասընթացներից Շիրակում, Տավուշում և Լոռիում, այնուհետև հայտարարեցինք ինկուբացիոն ծրագրի մեկնարկի մասին:
 
Արդյունքում, զբոսաշրջության նորարար գաղափարներով 45 թիմ սկսեցին եռամսյա ինկուբացիոն ծրագիր, որտեղ նրանցից յուրաքանչյուրն ունեցավ ավելի քան 15 ժամ տևողությամբ մենթորական տարբեր հանդիպում:
 
Մենթորների հետ միասին յուրաքանչյուր թիմ հստակ սահմանեց իր բիզնեսի նպատակները, քննարկեց իր արտադրանքի կարիքները և թարմացրեց իր այն հմտությունները, որոնք անհրաժեշտ կլինեն հետագայում բիզնես վարելու ընթացքում:
 
Ինկուբացիոն ծրագրի ավարտին 40 մասնակից մասնակցեց նաև EU4B ITTD-ի կողմից հայտարարված զբոսաշրջաին ձեռնարկությունների համար դրամաշնորհային մրցույթի: Մենք անհամբերությամբ սպասում ենք դրամաշնորհի հաղթողների հետ շարունակելու մեր համագործակցությունը: