EyeTracker ամենատես ակնոց

08.09.2021

ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության աջակցությամբ հայկական Նեյրոհաբ ընկերությունն այսուհետ հնարավորություն ունի ընդլայնել իր մատուցած ծառայությունները նեյրոմարքեթինգի ոլորտում՝ EyeTracker սարքի օգնությամբ:
 
 
«EyeTracker սարքը Հայաստանում առաջինն է, ու մենք նման տեխնոլոգիաներ կիրառելու առումով միակ լիցենզավորված ընկերությունն ենք: Գործիքը Հայաստան է հասել EU4Business նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ»,-ասում է NeuroHub-ի հիմնադիր ղեկավար Անի Կյուրեղյանը:
 
 
NeuroHub-ը ոչ միայն Հայաստանում նեյրոմարքեթինգով զբաղվող առաջին ընկերությունն է, այլ նաև նեյրոմարքեթինգային համապարփակ ծառայություններ (հետազոտական լաբորատորիա, կրթական հարթակ) մատուցող միակ ընկերությունն ամբողջ տարածաշրջանում:
 
 
Կարդացեք հետաքրքիր հոդված միջոցառման մասին banks.am Exclusive-ում ստորև ներկայացված հղումով՝
https://banks.am/en/news/interviews/21990