Ինկուբացիոն շրջանն արդեն ավարտված է

27.07.2021

Զբոսաշրջության ինովացիոն ակադեմիայի ինկուբացիոն ծրագիրն այժմ ավարտված է: Ավելի քան 40 մասնակից հաջողությամբ ավարտել է եռամսյա ծրագիրը և անկախ ժյուրիին ներկայացրել զբոսաշրջության նորարարական ծրագիր`պատրաստ մուտք գործելու հայկական շուկա և հարստացնելու զբոսաշրջության առաջարկը:


Նախորդ երեք ամիսների ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել ավելի մանրամասնորեն ընկալել բիզնես գործընթացները, ստանալ մենթորության անհատական քննարկումներ, մասնակցել դասընթացներին և, իհարկե, ձեռք բերել նոր գիտելիքներ: Նրանք նաև հնարավորություն են ունեցել աշխատել ոգեշնչող գործընկերային ոլորտում, որի շնորհիվ հանդիպել են նոր մարդկանց ու քննարկել գաղափարներ:

 

Հուսով ենք, որ մասնակիցները կարողացել են ստանալ առավելագույնն ինկուբացիոն ծրագրից և ունենալ իրենց բիզնեսի զարգացման հստակ տեսլական:

 

Հուսով ենք, որ այժմ նրանք կարող են լավ օրինակ լինել մի շարք մարդկանց՝ իրենց գործընկերների համար`զբոսաշրջության ոլորտում նոր, առավել առաջադեմ և նորարար բիզնես միջավայր ստեղծելու նպատակով, ինչը զգալիորեն կբարելավի զբոսաշրջության որակը Հայաստանում: