Զբոսաշրջային էքսպո

02.06.2021

Մայիսի 27-ին և 28-ին Երևանում՝ Խաչքարերի պուրակում, տեղի ունեցավ «Ճանաչիր Հայաստանը» զբոսաշրջության էքսպո՝ «Մարզերի զբոսաշրջային ներուժը» ներկայացնելու նպատակով:

 

Միջոցառման նպատակն է ներկայացնել Հայաստանի յուրաքանչյուր մարզի զբոսաշրջային ներուժն ու խթանել դեպի մարզեր այցելությունների աճը՝ ներկայացնելով մարզերն առավել գրավիչ ճամփորդների և ներքին զբոսաշրջիկների համար:

 

Միջոցառման երկու օրերի ընթացքում Հայաստանի 10 մարզերը ցուցադրեցին իրենց զբոսաշրջային ներուժը, արկածային հնարավորությունները, գաստրո վայրերը, դեռևս քիչ բացահայտված այցելավայրերը, մշակութային գրավչությունները, յուրաքանչյուր մարզին բնորոշ փորձառությունները:

 

Ծրագիրն իրականություն է դարձել ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ։ 

 

Միջոցառման մասին պատմող տեսանյութն ԱՅՍՏԵՂ։