Live Audio Guide՝ Հաղարծինում, Գոշավանքում, Հաղպատում և Սանահինում

19.05.2021

Այսուհետ Հաղարծին, Գոշավանք, Հաղպատ և Սանահին վանական համալիրներ այցելելիս՝ կարող եք օգտվել աուդիոգիդից և ծանոթանալ Հայաստանի տեսարժան վայրերի պատմությանը, ճարտարապետությանը և մշակույթին։

 

Ծրագիրն իրականություն է դարձել «Ժը Վոյաժ» տուրիստական ընկերություն և ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի ջանքերով։

 

Live Audio Guide-ը ոչ միայն բուն սարքի վարձակալություն է, այլ նաև օնլայն տարբերակով հասանելիություն: Տեղակայված է QR կոդ, որը սքանավորելով՝ օգտատերը հայտնվում է liveaudioguide.am կայքում, կատարում է օնլայն վճարում, ընտրում իրեն հարմար լեզուն ու 30 րոպեով հասանելիություն ստանում: Սա նպատակահարմար է այն զբոսաշրջիկի համար, ում ավելի հարմար է օգտագործել անձնական հեռախոսն ու ականջակալը:

 

Ծրագիրն արժե 1000 դրամ, վճարումը կատարվում է և՛ կանխիկ, և՛ անկանխիկ տարբերակով:

 

Նյութի մասին հոլովակը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ։

 

Կարդացեք Մեդիամաքս լրատվական գործակալության հոդվածը ծրագրի մասին ԱՅՍՏԵՂ։