Ծրագրի մեկնարկ «Զբոսաշրջության ինովացիոն ակադեմիայում»

22.04.2021

Զբոսաշրջության ինովացիոն ակադեմիայի կողմից տրվել է եռամսյա ինկուբացիոն ծրագրի մեկնարկը՝ ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ։ 

Դեռևս փետրվարին հյուսիսային երեք մարզերում (Տավուշ, Լոռի և Շիրակ) տեղի ունեցան գաղափարների ձևավորման և վավերացման դասընթացներ: Այժմ, առաջիկա երեք ամիսների ընթացքում, մասնակիցները կխորանան յուրաքանչյուր թեմայի շուրջ, ավելի մանրամասն կընկալեն բիզնես գործընթացները և կունենան մենթորության անհատական փուլեր:

Հուսով ենք, որ մասնակիցներն ինկուբացիոն ծրագրից կվերցնեն լավագույնը և այն ավարտելուց հետո կունենան հստակ պատկերացում իրենց բիզնեսի ապագա ռազմավարության և զարգացման վերաբերյալ:

Եռամսյա ինկուբացիոն ծրագիրը նաև հիանալի հնարավորություն է նոր կապերի ձևավորման համար: