Համագործակցություն «Կյանքը գեղեցիկ է Հայաստանում» նախագծի հետ

05.03.2021

ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրն ուրախ է հայտնել հայտնի հեռուստահաղորդավարուհի Հերմինե Ստեփանյանի հետ «Կյանքը գեղեցիկ է Հայաստանում» նախագծի շրջանակներում համագործակցության մասին:
 
Հերմինեն մեկնել է Հայաստանի հյուսիսային երեք գեղեցիկ մարզերը՝ ներկայացնելու տեղի թե՛ բնության, թե՛ մշակութային ժառանգությունն ու տեսարժան վայրերը, զրուցելու տեղական տուրիզմի ներկայացուցիչների հետ։
 
Տեսանյութերը փոխանցում են յուրաքանչյուր շրջանի յուրահատուկ մթնոլորտը՝ ներկայացնելով, թե ինչպես են գաղափարները վերածվում գեղեցիկ նախագծերի՝ նոր դինամիկա հաղորդելով մարզերին:
 
Կյանքը գեղեցիկ է Շիրակում
 
Կյանքը գեղեցիկ է Լոռիում
 
Կյանքը գեղեցիկ է Տավուշում